Արմավիրի մարզում ՃՈ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ

ԼԼիլիթ Ասատրյան

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 23-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Միջոցառման նպատակն էր առանց համարանիշերի շահագործվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելը։ Արդյունքում հայտնաբերվել է առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 40 արձանագրություն։

Հայտնաբերվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ երեք, թաղանթապատված դիմապակիով՝ մեկ, առանց համապատասխան փաստաթղթերի՝ մեկ, և մեկ համարանիշով՝ մեկ մեքենա։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում