ԼԼիլիթ Ասատրյան

ԲԸՏՄ-ն որսորդական հրացաններ է առգրավել

ԲԸՏՄ-ն որսորդական հրացաններ է առգրավել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում խստացված ստուգայցեր են իրականացնում երկրի տարբեր մարզերում։

Մարտի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ և Սպանդարյան համայնքների հարակից տարածքում ԲԸՏՄ տեսուչներն արձանագրել են ապօրինի որսի 4 դեպք, առգրավվել է 3 հարթափող որսորդական զենք, ապօրինի որսված 38 հատ տափաստանային արտույտ։

Հարուցվել են վարչական վարույթներ, դեպքերից մի քանիսով նյութերը կուղարկվեն ոստիկանություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում