ԱԱրսեն Մկրտչյան

Մրգավանի ղեկավարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացնելու համար

Մրգավանի ղեկավարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացնելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը, 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը:

 

Այդ կապակցությամբ հիշյալ հանձնաժողովում դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 8-ին հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի ընթացքում Ա. Մաթևոսյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է վարչական տույժ:
 
Վերջինս, սակայն, պատշաճ ծանուցված լինելով սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացնելու պարտականության, իսկ դրանք չներկայացնելու դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, կրկին դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագրերը:
 
Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) 1-ին մասով:
 
Ա. Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
 
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում