Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Քննարկման է դրվել «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկման է դրվել «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրային քննարկման է ներկայացվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում լրացվել են նոր իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձևավորման և լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը:

Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:

Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը լիազորվել է նաև ընդունել նոր իրավական ակտեր, որոնց հիման վրա կմշակվեն ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման մեխանիզմները, ոոնց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է.

ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով.

քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն ներգրավվելու «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերին.

ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար:

Փոփոխության արդյունքում քոլեջների և ուսումնարանների համար սահմանվել է, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական այլ ձև, որը նախատեսված է օրենսդրությամբ: Դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում