ՎՎարդուհի Բալյան

Մարտի 29-ից ապրիլի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Մարտի 29-ից ապրիլի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով՝ տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովիտում և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։

 

Մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից կմոտենան տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։
 
Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 15-20 աստիճանով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում