ԼԼիլիթ Ասատրյան

Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Մարտի 25-ին, ժամը 03:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 2/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում «BYD» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Մ․) հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան բախվել է կայանած «Ford Focus» և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաներին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 03:21-ին: Այրվել է «BYD» մակնիշի ավտոմեքենան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում