ՄՄարի Կոստանյան

Արցախի ԱԱԾ-ն՝ Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի վերաբերյալ

Արցախի ԱԱԾ-ն՝ Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի վերաբերյալ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ:

 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող մայր գազատարը:
 
Նկարագրված դեպքի կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:
 

Սույն թվականի մարտի 22-ին Արցախի ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն՝ մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում են, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:

 

Նկարագրված դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում