ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թ. Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թ. Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նշել են, որ այցելել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Մրցաշարի անցկացման հարցը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կքննարկի առաջիկայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում