ԳԳոհար Սարգսյան

Կսահմանվեն Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթությունները

Կսահմանվեն Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական  առաջնահերթությունները

Կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

Ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով:

Ծրագրի ընդունմամբ կսահմանվեն և կհստակեցվեն էներգախնայողության ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող միջոցառումները, հիմնական ցուցանիշներն ու թիրախները:

Ըստ այդմ՝ կսահմանվեն մինչև 2030 թ. ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում