ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ միջոցները

Հայաստանում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ միջոցները

Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշանավորում է 1882 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերումը։

 
Նպատակը տուբերկուլոզի գլոբալ բեռի մասին տեղեկացվածության բարձրացումն է և հիվանդության կանխարգելման ու վերահսկման ուղղությամբ առկա իրավիճակի մասին զեկուցումը:

 

Այս տարի համաշխարհային օրը կրում է «Միավորե՛նք մեր ջանքերն ընդդեմ տուբերկուլոզի, փրկե՛նք կյանքեր» խորագիրը, ինչը խոսում է ռեսուրսներ ներդնելու հրատապ անհրաժեշտության մասին՝ տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքարելու և հիվանդության վերացմանն ուղղված համաշխարհային առաջնորդների կողմից ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար:
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` տուբերկուլոզը շարունակում է մնալ մահվան առաջատար պատճառը վարակիչ հիվանդությունների շարքում, չնայած բուժելի և կանխելի է։ Աշխարհում տարեկան 10 մլն մարդ հիվանդանում է տուբերկուլոզով, իսկ մոլորակի բնակչության ¼-ը վարակված է այդ հարուցչով։

 
Բարեբախտաբար, վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ տուբերկուլոզ հիվանդություն։

 

2021-ին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք, որից 313-ը՝ թոքային, իսկ 113-ը՝ արտաթոքային։ Կարևոր է նշել, որ այսօր մեր երկրում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները։

 

Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնական ախտանշանների վերաբերյալ` 3 շաբաթ և ավելի տևողությամբ հազ, խորխարտադրություն, թուլություն, ախորժակի կորուստ, քաշի անկում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում