Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին տվյալներ, որ Դաշտ գյուղի 48-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք:

Նույն օրը իրավապահները խուզարկություն կատարեցին նրա տանը և կից շինություններում: Հյուրասենյակի բազմոցի մեջից հայտնաբերվեցին որսորդական հրացաններ, իսկ նկուղի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի և հրազենների 325 փամփուշտ կար:

Ըստ տանտիրոջ`դրանք բերել էր Արցախյան վերջին պատերազմից հետո:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում