ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ոստիկանության բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ոստիկանության բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:

Կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում