ԱԱրևիկ Աբելյան

Սլովակիայում ՀՀ դեսպանությունը խորհրդատվություն է տրամադրում Ուկրաինայից երկիր մուտք գործած ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին

Սլովակիայում ՀՀ դեսպանությունը խորհրդատվություն է տրամադրում Ուկրաինայից երկիր մուտք գործած ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Սլովակիայում ՀՀ դեսպանությունն արտակարգ ռեժիմով հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն է տրամադրում Ուկրաինայից Սլովակիա մուտք գործած ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին՝ համագործակցելով Սլովակիայի պատկան մարմինների հետ:

 

ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիեննա), տեղում աջակցություն տրամադրելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Սլովակիայի՝ Ուկրաինայի հետ սահմանակից Միխալովցե քաղաք գործուղված դեսպանության ներկայացուցիչը և ՀՀ պատվավոր հյուպատոսը Բրատիսլավայում շարունակում են իրենց աշխատանքը շուրջօրյա ռեժիմով:

May be an image of 3 people and people standing
May be an image of outdoors

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում