Մոլդովա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը. կարգավորվում են ՀՀ քաղաքացիների աջակցության և հայրենիք վերադարձի հետ կապված խնդիրները

Մոլդովա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը. կարգավորվում են ՀՀ քաղաքացիների աջակցության և հայրենիք վերադարձի հետ կապված խնդիրները

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջը:

 

ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները։
 
 
May be an image of 7 people, people standing, outdoors and tree
May be an image of 3 people, people standing and indoor

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում