ԼԼիլիթ Ասատրյան

Մխիթար Հայրապետյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները

Մխիթար Հայրապետյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին:

Մխիթար Հայրապետյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը:

Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում