ԼԼիլիթ Ասատրյան

Ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:

Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26-ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը: Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն մարզական եռօրյա ճամբարի մարզումներին:

Հայաստանի երիտասարդական թիմին Հունաստանի մայրաքաղաք կուղեկցի մարզիչ Դավիթ Խաչատրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում