ԳԳոհար Սարգսյան

Առաջարկվող փոփոխությամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը

Առաջարկվող փոփոխությամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում` նպատակ ունենալով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը: Ազգային ժողովն այն ընդունեց առաջին ընթերցմամբ:

Առաջարկվում է Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համար: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021 թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում նաև 2007 թ. նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի լիիրավ գործունեությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում