Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ձևը կարող եք տեսնել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքում։
Տեղեկացնում ենք նաև, որ պայմանագիրը կնքելու համար գործարքի կողմերը պետք է անձամբ այցելեն ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։
Սպասարկման կենտրոնների հասցեները։
Զգուշացնում ենք ձեզ, որ ՀՀ կադաստրում չհաստատված կամ առանց նոտարական վավերացման գործարքները (օրինակ՝ այն դեպքերում, երբ պայմանագիրը պետք է պարունակի այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրով) չունեն իրավաբանական ուժ և կարող են խնդիրներ առաջացնել անշարժ գույքի վարձակալների և սեփականատերերի փոխհարաբերություններում։
Նման ռիսկերից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք գործել բացառապես օրենքով սահմանված կարգով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:










