Խորհրդարանը քննարկում է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը միտված նախագիծը

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: 

«Նախատեսվում է տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամ գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները: Նշված փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախագծի՝ պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ՝ ՀՀ պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները և այլն: 

Նախարարի խոսքով՝ փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում