Դիվանագիտական կապերի 25-ամյակին Հայաստանը հյուսիսային հարևանի հետ ևս մեկ հոբելյան է տոնում: Այսօր լրանում է Ռուսաստանի հետ բարեկամության, գործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Ռուսաստանի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահը գրել է, որ մեր երկրների հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող գործակցությամբ:










