ԼԼիլիթ Ասատրյան

Ազատանում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն

Ազատանում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ 
 
Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում։
 
Возможно, это изображение (в помещении и кирпичная стена)
 
«Կարծում եմ՝ կենտրոնի հիմնադրումը ևս մեկ նախադրյալ է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ մեկ նոր քայլ դեպի ապահով գյուղատնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, գյուղատնտեսական բնագավառի աջակցության ծրագրերի խթանման արդյունքում նախորդ տարիների համեմատ այժմ մարզում ունենք անասնագլխաքանակի աճ, մասնավորապես, ոչխարաբուծության առումով։ Լիահույս եմ, որ այս կենտրոնը կծառայի նպատակին և կլինի նախադեպ ոլորտի զարգացման համար»,- բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
 
Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)
 
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, այլ հյուրեր։
 
Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
 
Ծրագրի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է, տարածաշրջանի ոչխարաբույծներին աջակցելու նպատակով կիրականացվեն նաև ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ։ Կենտրոնը ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արհեստական սերմնավորման, կենդանիների հղիության հաստատման և որոշ հիվանդությունների ախտորոշման համար։
 
Возможно, это изображение (5 человек, борода, люди стоят и на открытом воздухе)
 
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
 
Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)
 
Возможно, это изображение (5 человек и люди стоят)
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում