ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է

Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ՄԱԿ-ի համաժողովում, որը կայացել է 1992 թ․ Ռիո դե Ժանեյրոյում: Այդ մասին ասված է շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Այս տարվանից մարտի 22-ը Հայաստանում նշվում է նաև որպես ջրաբանի մասնագիտական օր։

 
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝

  • հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ.

  • նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը.

  • իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի և ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարևորության մասին:

Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 միլիարդը կապրեն ջրի քրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը»,- նշված է  գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում