ԼԼիլիթ Ասատրյան

Պորտուգալիայի նվիրած՝ ավելի քան 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

Պորտուգալիայի նվիրած՝ ավելի քան 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Պորտուգալիան Հայաստանին նվիրել է 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ:

 
Возможно, это изображение (экран)
 
Այսօր առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը:
 
Возможно, это крупный план (2 человека и в помещении)
 

Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնության շրջանակներում՝ Եվրամիության, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ:

 
Возможно, это изображение (1 человек)
 

Մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:

 
Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)
 

«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

 
Возможно, это изображение (3 человека и люди стоят)
 

«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ»,- նշել է ԵՄ դեսպանը ՀՀ առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում