ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը՝ առողջապահության ոլորտում 2021 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021 թ. մեկնարկել է պատվաստումների գործընթացը, ընդլայնվել են մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները: 2021 թ. շարունակվել է հետպատերազմյան ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների շարունակական, ինչպես նաև վերականգնողական բժշկական օգնության տրամադրումը:

Մանկական քաղցկեղի և շաքարային դիաբետի դեմ պայքարի շրջանակում ավելացվել է ձեռքբերվող դեղորայքի փաթեթը:

Սևանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Հեպատիտ C-ի դեմ պայքարի շրջանակում ներառված շահառուներին դեղորայքը տրամադրվել է անվճար. դա լինելու է շարունակական:

Նախարարը նշել է, որ մեկնարկել է նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որն իրականացվել է նաև մարզերում:

Նրա խոսքով՝ 2021 թ.  մեկնարկել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցման  ծրագիրը: Շարունակվում են Սիսիանի, Չարենցավանի, Թալինի, Ծաղկահովտի, Մարտունու և Եղեգնաձորի ԲԿ-ների  վերակառուցման աշխատանքները:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում