ԱԱրսեն Մկրտչյան

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է

Մարտի 21-ը ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»: Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես Անտառագետի օր։

 

Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։

 

Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ՝ տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
 

Անհնար է գերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են:

 

Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։
 

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ 

 

Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում