ԳԳոհար Սարգսյան

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունների շնորհիվ 2021-ին 76 երեխա է ծնվել. Ավանեսյան

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունների շնորհիվ 2021-ին 76 երեխա է ծնվել. Ավանեսյան

2021 թվականին փոփոխություններ արվեցին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայություններից օգտվելու կարգում, ընդլայնվեցին շահառուները: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ներառվեցին սահմանամերձ տարածքներից նոր շահառուներ: Ռազմական գործողությունների ընթացքում որդի կորցրած զույգերը հնարավորություն ստացան ամբողջական փաթեթից օգտվել: Այս ծրագիրը շատ մեծ պահանջարկ է վայելում»,- ասաց Ավանեսյանը:

2021-ի վերջին ավելացել է նաև պետպատվերի շրջանակում փոխնակ մայրության հասանելիությունը նույն խմբի համար:

«2021 թվականին 76 երեխա է ծնվել այս ծրագրի շրջանակներում, նաև 211 հղիություն է գրանցվել»,- նշեց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում