ԱՄՆ-ը մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ

ԱՄՆ-ը մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ 2011 թ. ի վեր՝ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի կապակցությամբ։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ սա ակնհայտ փորձ է՝ «լեգիտիմացնելու Ասադին»:

Նախօրեին Էմիրություններ այցի շրջանակում Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և Միացյալ Էմիրություններն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Կողմերն ընդգծել են երկկողմ գործակցության կարևորությունը արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման նպատակով։ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է նաև Սիրիայից բոլոր օտար ուժերի դուրսբերման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում