ԼԼիլիթ Ասատրյան

Աննա Մազմանյանն ընդգծել է հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի արդյունքների տվյալների դերը

Աննա Մազմանյանն ընդգծել է հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի արդյունքների տվյալների դերը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ և հանդիպում ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է ՊՈԱԿ-ի դերն ու նշանակությունը շրջակա միջավայրի պահպանության, պետության և տնտեսության կայուն զարգացման հարցերում, ընդգծել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներին համապատասխան հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքների տվյալների, կանխատեսումների և ծառայությունների տրամադրման կարևորությունը:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումներն և առկա խնդիրները:

Քննարկվել են տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ծրագրերի կիրարկմամբ անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման, տեղեկատվության հավաքագրման, կանխատեսումների համակարգի բարելավման հարցերը։

Արձանագրվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տարբեր վարչական հասցեներում գտնվող ստորաբաժանումներին մեկ շենքում տեղակայման, օդերևութաբանական, հիդրոլոգիական մթնոլորտային օդի որակի և ստորերկրյա ջրերի դիտակայանների տեխնիկական արդիականացման, լաբորատորիայի շարունակական վերազինման և հավատարմագրման հետ կապված հարցեր:

Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները՝ կարևորելով գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ոլորտում փոխգործակցային կապերի հաստատումը և զարգացումը, տարբեր դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածությունն այդ թվում Կլիմայի կանաչ հիմնադրամի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և այլ ծրագրերում:

Կարևորվել է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմի մասշտաբային՝ բոլոր մակարդակներն ընդգրկող (ղեկավարներ, ինժեներական և տեխնիկական կազմ) ուսուցանման, կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման, երիտասարդ հեռանկարային մասնագետների արտերկրի համալսարաններ, ակադեմիաներ և քոլեջներ գործուղման հարցերը:

Ափոփելով խորհրդակցությունը՝ Աննա Մազմանյանը մի շարք հանձնարարականներ է տվել և ներկայացրել առաջարկություններ՝ համակարգի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում