Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

2021 թվականին աղմկահարույց բոլոր սպանությունները բացահայտվել են. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ԳԳևորգ Թոսունյան

Ոստիկանությունում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Խոսելով բարեփոխումների մասին՝ գնդապետն անդրադարձավ պարեկային ծառայությանը, նշեց՝ նախատեսում են ապրիլին գործարկել պարեկային ծառայության ստորաժանումները՝ Շիրակի և Լոռու մարզերում:

Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Տեղակայման վայրերն արդեն իսկ ընտրված են, շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրվել է, ընթացքում են նաև պարեկային ավտոմեքենաների ռադիոկապի, համակարգի, զենքի տեխնիկական և սպառազինության այլ միջոցների ձեռքբերման գործընթացը:

Նախատեսված 606 տեղի համար արդեն դիմել է 643 քաղաքացի: Պարեկային ծառայության համար նախատեսված 140 մեքենայից 40-ը արդեն գնվել է: Պարեկային ծառայության ներդրումը նախատեսված է 2024 թվականին, մինչդեռ Ֆիդանյանի կարծիքով՝ գործընթացը 2023-ին կավարտեն: 9 ամսվա ընթացքում պարեկային ծառայությունից ազատվել է 5 աշխատակից, մեկ պարեկ ձերբակալվել է օրեր առաջ՝ կաշառք ստանալու համար:

Արա Ֆիդանյան - Կարծում եմ, որ սա բացառիկ դեպքերից է: Ինչու. որովհետև մինչ օրս որևէ քաղաքացուց նույնիսկ մենք ահազանգ չենք ստացել նման երևույթների առնչությամբ:

Անդրադարձ եղավ նաև ոստիկանների վերաբերյալ կատարված ծառայողական քննություններին, ըստ որի՝ 41-ն ազատվել են աշխատանքից, կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն: Փոխոստիկանապետը խոսեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ոստիկանության ծառայողների մասին, ասաց՝ աջակցում են հատկապես աշխատանք գտնելու հարցում:

Արա Ֆիդանյան - Հաշմանդամություն ունեցող 11 անձից 5-ը ցանկություն են հայտնել շարունակելու իրենց աշխատանքը ոստիկանությունում: Ի դեպ՝ 2-ն արդեն իսկ աշխատում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իսկ 3 ծառայող էլ Շիրակի և Լոռու մարզերում համապատասխան ստորաբաժանումների ձևավորումից հետո աշխատանքի կանցնեն այդ ստորաբաժանումներում:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն էլ խոսեց հանցագործությունների աճի ու դրանց բացահայտման ցուցանիշի մասին, նշեց՝ 2021 թվականին աղմկահարույց բոլոր սպանությունները բացահայտվել են: Առանձնացրեց Քանաքեռում քրեական հեղինակություն համարվող Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի, ևս երեք անձի ու Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքերը:

Արամ Հովհաննիսյան (ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ) - «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած սպանության գործով կատարող անձը՝ ՌԴ քաղաքացի, ազգությամբ ռուս, դեռևս գտնվում է հետախուզման մեջ, իսկ պատվիրատուի հետ կապված նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ասել:

Հովհաննիսյանը խոսեց նաև Հայաստանում միգրացիոն հոսքերի մասին։ Նշեց՝ իրավիճակը կառավարելի ու վերահսկելի դարձնելու նպատակով ոստիկանապետը տվել է հստակ հանձնարարականներ՝ Հայաստան ժամանած այլ պետությունների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և հանցավոր երևույթները կանխելու համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում