ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աբովյանի, Հրազդանի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Աշտարակի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում