Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում

ԼԼիլիթ Ասատրյան

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումների հերթական հանդիպումը Կոտայքի մարզում էր։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի բաժնի ղեկավար կազմը և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։

Աբովյանի երաժշտական դպրոցի դահլիճում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։

Պարեկային ծառայության աշխատակիցները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրանց հնարավորությունները և պատասխանեցին ներկաների հարցերին։

Հաջորդ հանդիպումը Եղվարդ քաղաքում էր՝ մշակույթի տանը։ Հյուրերը ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկությունները և այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել պարեկայինները։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման կարգի մասին, իսկ պարեկայինները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի և ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Ծառայությունով հետաքրքրված անձինք ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։

Տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումում, փետրվարի 28-ից ապրիլի 1-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում