ԱԱրևիկ Աբելյան

Երևանի քաղաքապետարանը մինչև 2030 թ. ածխաթթու գազի արտանետումները 30%-ով նվազեցնելու հանձնառություն է ստանձնել

Երևանի քաղաքապետարանը մինչև 2030 թ. ածխաթթու գազի արտանետումները 30%-ով նվազեցնելու հանձնառություն է ստանձնել

Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030 թ. CO2-ի արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն:

 
Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետների դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
 
Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ:
 

Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին:

 

Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում:

 
Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ:
 
Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում