Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Նարեկ Մկրտչյանը և ԻԻՀ փոխնախագահը պայմանավորվել են հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերը

Նարեկ Մկրտչյանը և ԻԻՀ փոխնախագահը պայմանավորվել են հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերը

Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ մշակման, փորձի փոխանակման տարբերակները։

Ըստ այդմ` քննարկվել է համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը, որով կսահմանվեն ընտանիքների տնտեսական զարգացմանն ու ապրուստի միջոցների ձեռքբերմանն, տնային փոքր և միջին տնտեսությունների ընդլայնմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Համատեղ հուշագրով կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` ընտանիքի հիմքերի ամրապնդման քաղաքականությունը, վերջինիս դերի արժևորման ուղղությամբ Իրանի և Հայաստանի հասարակությունների ընդհանրությունները շոշափելի դարձնելու ուղղությամբ։

Պայմանավորվածությունների առանցքում է եղել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների իրականացումն ու ակադեմիական շրջանակի ներգրավումը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակման և տեղայնացման դերը, մասնավորապես՝ պատերազմի մասնակիցների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում