ԱԱրևիկ Աբելյան

Ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն՝ տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 
Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։ Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
 

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։

 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում