ԱԱրսեն Մկրտչյան

Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական անվճար ծրագիր հայ ուսանողների համար

Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական անվճար ծրագիր հայ ուսանողների համար

«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Quanta ծրագրի շրջանակներում մագիստրատուրա ընդունվածները կունկնդրեն արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականների:

Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, որի հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:

Ծրագրի ուսուցումը  ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը: Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային մակարդակ:

Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները, մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:

Ծրագրի ավարտին ակնկալվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքին և գիտական խմբերում, պետության անվտանգային համակարգի համար կդառնան բարձրորակ մասնագետներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում