ՎՎահե Դավթյան

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին մեքենա է այրվել

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին մեքենա է այրվել

Մարտի 17-ին՝ ժամը 08։22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը (Է․ Ա․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել` 09:34-ին: Այրվել է Nissan Teana մակնիշի  ավտոմեքենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում