Կովկասի բնության հիմնադրամը ԲԸՏՄ-ին է նվիրաբերել 2 ավտոմեքենա և ԱԹՍ

ԳԳոհար Սարգսյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու նպատակով Կովկասի բնության հիմնադրամը տեսչական մարմնին է նվիրաբերել 2 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, ժամանակակից անօդաչու թռչող սարք, որի միջոցով օդից հսկողություն կիրականացվի ջրային գոտիներում, անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։

Թոբիաս Մյունխմայեր (Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կովկասի բնության հիմնադրամը ուրախ է գործակցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Հայաստանն ունի շատ գեղեցիկ բնություն ու կենսաբազմազանության արժեքավոր ու եզակի տեսակներ, բայց, ցավոք, կա որսագողություն, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն դրա դեմ պայքարին:

Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Հուշագրի շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամի կողմից մեզ նվիրաբերվել են տեխնիկական միջոցներ, ժամանակակից անօդաչու թռչող սարք, որը մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում