Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

«Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանում

«Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանում

Սոցիալական աշխատողի մասնագիտական օրն այս տարի համայնքը նշում է համակարգային մի շարք բարեփոխումներով: Դեռևս 2019 թ.-ից սոցիալական պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած փոփոխությունների ամփոփվում են «Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառմամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Զարուհի Բաթոյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, պետական, միջազգային և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:

«Սոցիալական պաշտպանության նոր համակարգը ներդնելու նպատակով մեր կողմից կազմակերպվել է մասնագիտական ուսուցում, վերապատրաստում, որոնք համայնքային աշխատողների մոտ ձևավորեցին համապատասխան հմտություններ և կարողություններ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում ծրագրեր իրականացնելու համար: Շատ կարևոր է, որ համայնքը և կառավարությունը նշված ոլորտում շարժվեն մի ուղղությամբ՝ ճիշտ դերաբաշխումներով, որը կնպաստի ՀՀ-ում, մասնավորապես՝ Երևան համայնքում հասցեական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, միջազգային կառույցներին՝ ԱՄՆ ՄԶԳ, ՅՈՒՆԻՍԵՖ՝ մեր այս դժվար գործընթացին աջակցելու համար, և հուսով ենք՝ այդ համագործակցությունը շարունակական է լինելու»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Համայնքի նախաձեռնած կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխությունների նպատակը քաղաքացիներին առավել արդյունավետ սոցիալական աջակցության տրամադրումն էր, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն ու նոր ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Համակարգային փոփոխության առաջնային քայլը սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության ձևավորումն էր, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իրենց հերթին նկատում են. հաջողված այս փորձը պետք է կիրառելի լինի նաև մարզերում և համայնքներում՝ ապահովելով ապակենտրոն աշխատանք:

«Իսկապես, շատ ուրախալի է, որ տարեցտարի և՛ հասարակության մեջ, և՛ պետական ու տեղական կառավարման համակարգերում գնալով սոցիալական աշխատողի տեղն ու դերը գնահատում ու մեծացնում ենք: Խոշորացման գործընթացում նույնպես գործընկերների ներկայացվածությանը մեծ տեղ ենք տալիս, և բոլորիս նպատակն է առողջ ու բարեկեցիկ հասարակություն ունենալը, իսկ այդ գործում անգնահատելի է սոցիալական աշխատողի դերը,- նշել է Գնել Սանոսյանը: 

Ամփոփելով բարեփոխումների արդյունքները՝ միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները ևս փաստել են. համատեղ անցած ճանապարհը ցանկալի արդյունք տվեց, իսկ առջևում նոր նախաձեռնություններ ու ծրագրեր են: 

Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, ինչպես նաև 2020 թ. երկրում ստեղծված COVID-19-ով ու պատերազմով պայմանավորված արտակարգ իրավիճակներում սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծման համար համայնքային մի շարք ծառայողներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի: 

Համակարգային բարեփոխումները կշարունակվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ վստահեցրել է քաղաքապետ Սարգսյանը:

Նախաձեռնված ու նախաձեռնվող ծրագրերի հիմքում մեկ նպատակ կա՝ որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ առավել վերահսկելի և թափանցիկ դարձնելով համայնքի գործառույթները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում