ԼԼիլիթ Ասատրյան

Ավարտվել է 22-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության գործի նախաքննությունը

Ավարտվել է 22-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության դեպքի հանգամանքները:



Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թ. սեպտեմբեր ամսվա տարբեր օրերի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:



Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:



Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում