ՄՄերի Եգորյան

Նարեկ Մկրտչյանը և Լատվիայի բարեկեցության նախարարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը և Լատվիայի բարեկեցության նախարարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր տարբերակները, ընդգծվել կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, զբաղվածության քաղաքականության վերաբերյալ լատվիական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան քայլեր ձեռնարկել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում