ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Երևանի Արշակունյաց պողոտայում. այրվել է երկու սենյակ

Հրդեհ Երևանի Արշակունյաց պողոտայում. այրվել է երկու սենյակ

Մարտի 16-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել են երկու սենյակ (մոտ 30 քմ)՝ գույքով, փայտե կառուցատարրեր (մոտ 60  քմ), որից մոտ 30 քմ հատվածը՝ ջերմահարվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում