ԳԳոհար Սարգսյան

Տարին բավականին լավ ենք սկսել հարկային եկամուտների առումով, անհանգստությունները շատ չեն. Բադասյան

Տարին բավականին լավ ենք սկսել հարկային եկամուտների առումով, անհանգստությունները շատ չեն. Բադասյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հայկական շուկայի վրա:

«Բնականաբար, թողնելու են բացասական հետևանք, որովհետև հիմնական առևտուրը կապված է ՌԴ-ի հետ: Նաև Ուկրաինայի հետ որպես երրորդ երկիր ունենք բավական մեծ շրջանառություն: Կարծում եմ նաև՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված, արտահանումների բավական լավ տեմպ ունեինք հունվար և փետրվար ամիսներին: Որոշակի փոփոխություններ կլինեն՝ նվազման միտումով»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը միաժամանակ նշեց, որ պետք չէ անել վատատեսական սցենարներ քննարկել:

«Տարին բավականին լավ ենք սկսել հարկային եկամուտների առումով: Ունենք հաշվարկային փաստաթղթերի, ստաբիլ աշխատատեղերի, միջին աշխատատեղերի մասով աճ: Այս պահի դրությամբ անհանգստությունները շատ չեն»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում