ԱԱրսեն Մկրտչյան

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով չորս նոր երկկողմանի փոստային բացիկ

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով չորս նոր երկկողմանի փոստային բացիկ

«Հայփոստ» ընկերությունից տեղեկացնում են՝ փոստային նոր բացիկները նվիրված են «Հայոց պատմություն. Զմյուռնիա», հայ նկարիչներ «Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակ», «Միքայել Արուտչյանի ծննդյան 125-ամյակ», «Հովսեփ Կարալյանի ծննդյան 125-ամյակ» թեմաներին:

Ստորև ներկայացված են փոստային բացիկների համառոտ նկարագրությունը և տեխնիկական տվյալները.

«Հայոց պատմություն. Զմյուռնիա» թեմային նվիրված փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է 1922 թվականի Զմյուռնիա քաղաքի տեսարանը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են Զմյուռնիայում գտնվող Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին և Սուրբ Ֆոթինի հունական եկեղեցին, ինչպես նաև՝ «ՀԱՅՈՑ ԵՎ ՀՈՒՆԱՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ» և «ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԶՄՅՈՒՌՆԻԱՅՈՒՄ» գրառումները՝ հայերեն, անգլերեն և հունարեն: 

Բացիկի դարձերեսին պատկերված է Զմյուռնիայի նավամատույցը: Նամականիշի տպաքանակը՝ 1000 հատ:

«Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակ» թեմային նվիրված փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայ նկարիչ Կարապետ (Շառլ) Ադամյանը (1872-1947թթ.): Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են «150 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Բացիկի դարձերեսին պատկերված է Կարապետ (Շառլ) Ադամյանի «Կինը ծովափին» կտավը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում