ԱԱրևիկ Աբելյան

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար՝ տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

 

Առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը:

 

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
 

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում