ՎՎահե Դավթյան

Քննարկվել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում  համագործակցությանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոյանը հանդիպում են անցկացրել «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

 
Հանդիպմանը քննարկվել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում ՀՀ կառավարության հանձնառության շրջանակում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես «10մլն» ծառ համազգային ծառատունի կարևորությունից։
 
«Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ծառ տնկելը և խնամելը, ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել մեր երկրի և ապագա սերունդների համար։ Եվ այս կարևոր գործում որքան հնարավոր է արդյունավետ պետք է համատեղել պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ջանքերը»,-նշել է նախարարի տեղակալը։
 
«Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը։
 
«Էյ Թի Փի»-ի նպատակն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը։ Այն կանաչապատել է ավելի քան 1200 համայնք Հայաստանում, ծառատունկեր է իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում, ներառյալ Արցախում։
 
Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին․ ավելի քան 57000 աշակերտ և ուսուցիչ մասնակցել են «Էյ Թի Փի»-ի կրթական ծրագրերին։
 
Կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներ, համագործակցության տարբեր ձևաչափեր և նախագծեր՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է նախարարության և հիմնադրամի փոխգործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում