ԱԱրևիկ Աբելյան

Մարտի 15-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

Մարտի 15-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

Սոցիալական աշխատանքի առաջնային նպատակը շարունակում է լինել հասարակության խոցելի խմբերին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց անհրաժեշտ օգնության տրամադրումը՝ հաղթահարելու վերջիններիս առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները, նշված է նախարարության հաղորդագրությունում:

 

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել սոցիալական աշխատանքի ինստիտուտի ու համակարգի կայացմանը՝ քաղաքացիներին տրամադրվող օգնությունը դարձնելով առավել հասցեական ու ըստ կարիքի։ Այս գործընթացում կարևորվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն կստեղծի տրամադրել առավել որակյալ, մատչելի ու հասանելի սոցիալական ծառայություններ։

 

Շնորհավորելով սոցիալական աշխատողներին և ընդգծելով վերջիններիս ամենօրյա նվիրական աշխատանքի կարևորությունը՝ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում