ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ պաշտպանության նախարարն Իրանի դեսպանին է ներկայացրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում

ՀՀ պաշտպանության նախարարն Իրանի դեսպանին է ներկայացրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում