ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել է ցեմենտի և կլինկերի ներկրման տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը

Քննարկվել է ցեմենտի և կլինկերի ներկրման տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը

ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների և Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում:

Անդրադարձ է եղել ցեմենտի և կլինկերի՝ դեռևս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ տուրքերի ներդրման պահին գործել են այլ ելակետային տվյալներ:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում է կապիտալ շինարարության մեծ ծավալ, և ցեմենտի գինը գնագոյացման մեջ զգալի կշիռ ունի:

Չի բացառվում, որ ցեմենտի ներկրման տուրքերն առաջիկայում կվերանայվեն նվազման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում