Ապրիլի 1-ից մայրաքաղաքում երեք երթուղի կավելանա. Հրաչյա Սարգսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեց առավոտյան տրանսպորտի աշխատանքի հետ կապված:

«Առավոտյան բավականին ուշ-ուշ են գալիս երթուղայինները. աշխատանքի, դասի գնալու ժամերին բավականին ուշացումներ են լինում, պատճառն եմ ուզում հասկանալ»,- ասաց նա:

«Ունենք որոշ ավտոբուսներ, որոնք արդեն ապրիլի 1-ից երթուղում կսպասարկեն, ինչը կմեղմի վիճակը որոշ չափով, քանի որ որոշ գծեր կան, որ փակվել են: Երկրորդ պատճառն այն է, որ երթուղիներում, որոնք այդ ավտոբուսները սպասարկում են, խցանումներ ունենք, և այդ խցանումների պատճառով ավտոբուսների միջև ընկած համակահատվածի միջև խզում է տեղի ունենում: Պատճառները հիմնականում այս պահի դրությամբ այսքանն են»,- ասաց Երևանի քաղաքապետը՝ վստահեցնելով, որ ապրիլի 1-ից երեք երթուղի ևս կավելանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում