Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ շրջանավարտները Երևանում ավարտական դիպլոմներ ստացան

ՀՀայկ Նավասարդյան

Բրիտանական Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ շրջանավարտների 3-րդ խումբն է Երևանում ավարտական դիպլոմներ ստանում:

Էմբիէյ ծրագիրը Երևանում 2016 թվականից է իրականացվում, 2021-ից այն առաջարկում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Էկզեքյութիվ Էմբիէյ՝ մեկ ծրագրում առաջարկելով բրիտանական Յորքի և ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն և դիպլոմներ։

Լիլիթ Շահզադեյան (Համաեվրոպական Executive MBA ծրագրի Հայաստանի և Վրաստանի տնօրեն) - Երկու տարվա ծրագիր է, ունենք երեք ուսումնական շաբաթ մեկ ուսումնական շաբաթ Յորքի համալսարան, մեկ շաբաթ Ստրասբուրգի համալսարան և մեկ Շաբաթ Հունաստան Սալոնիկ: Տարբեր ոլորտների հայաստանյան ղեկավարներին և մասնագետներին առաջարկվում է ունիկալ կրթության հնարավորություն՝ ստանալ բարձրակարգ միջազգային Էմբիէյ բիզնես կրթություն Երևանում՝ առանց աշխատանքը և ընտանիքը թողնելու և ուսումնառության համար այլ երկիր մեկնելու։

Ծրագիրը իրականացնում են Յորքի, Ստրասբուրգի և եվրոպական այլ համալսարաններից Երևան ժամանած պրոֆեսոր-դասախոսներ ամսական մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ տեսական և գործնական ձևաչափով։

Լեսլի Սզամոսի (Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն) - Մեկ ծրագրի հաճախելով ստանում են երկու միջազգային եվրոպական համալսարանի գիտական աստիճան, բիզնես կրթություն:

Բանկային համակարգում 17 տարի աշխատող Գայանե Գասպարյանը աշխատանքի ընթացքում է համոզվել՝ գիտելիքներն ու հմտությունները բարելավելու ճիշտ ժամանակն է: 2018-ից համալսարանի ուսանողների շարքում է՝ երրորդ սերնդի տասը շրջանավարտից մեկը:

Գայանե Գասպարյան (Executive MBA շրջանավարտ) - Սա լավ հնարավորություն էր համատեղելու աշխատանքս ընտանիքիս հետ, ստանալ որակյալ կրթություն:

Հայաստանում տարբեր ոլորտների մոտ 100 ղեկավար է արդեն սովորել, ավարտել MBA ծրագիրը: Համալսարան կարող են դիմել 25-ից բարձր, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով մասնագետները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում